Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Պարոն նախարար, հիմա էլ Դուք ինձ հետաքրքիր չեք»

«Պարոն նախարար, հիմա էլ Դուք ինձ հետաքրքիր չեք»
25.05.2018 | 03:06

Վերջին երկու տարում առողջապահության գլխին գալովի են ինքնասիրահարված նախարարները։ Նորանշանակ նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ այս առումով բացառություն չէ, ինչպես ասում են` «մրից ելանք, մրջուրն ընկանք»։ Բոլորովին միտք չունեի անդրադառնալու այս հարցին, բայց նախարարի պահվածքը ստիպեց։ Չորս օր առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը, տեղեկանալով, թե ինչ հարցերի շուրջ եմ ցանկանում զրուցել նախարարի հետ, հեռախոսով ասաց. «Նախարարը շատ զբաղված է, բայց կարող եք ուշ երեկոյան ուղիղ եթերից վերցնել այն պատասխանները, որոնք Ձեզ հետաքրքրում են։ Եթե դա չի բավարարի, կառավարության նիստից հետո կարող եք մոտենալ և հարցեր տալ»։ Անկեղծ ասած, նման պատասխանն ինձ զարմացրեց և զայրացրեց։ Ստացվում է` Արսեն Թորոսյանը չի պատկերացնում լրագրողի աշխատանքը, չի պատկերացնում, որ լրագրողը ձևավորում է հասարակական կարծիք և բոլորովին էլ պարտավորված չէ ուղիղ եթերից հնչող մտքերը հիմք ընդունելու հարցազրույցի համար։ Ինչևէ, որոշեցի կառավարության նիստից հետո մոտենալ նախարարին։


-Ինդիվիդուալ հարցազրույցներ չեմ տալիս,- ասաց Արսեն Թորոսյանը։
-Պարոն նախարար, ինդիվիդուալ հարցազրույց չտալը ո՞րն է։
-Բոլոր լրագրողները կհավաքվեն, բոլորի հարցին միանգամից կպատասխանեմ։
-Ձեր աշխատաոճը զարմացնում է, երեկ էլ Դուք Ձեր մամուլի խոսնակի միջոցով ինձ փոխանցել էիք, որ հարցազրույցի փոխարեն հետևեմ ուղիղ եթերին և վերցնեմ պատասխանները։ Լրագրողը Ձեզ համար դիկտոֆոն չէ, որ Ձեր գիշերվա եթերն առավոտյան լուսաբանի։
-Ամեն դեպքում սպասենք, թող բոլոր լրատվամիջոցները մոտենան, նոր կպատասխանեմ Ձեր հարցերին։


Առողջապահության նախարարը մեր այս զրույցից հետո երկար սպասեց լրագրողներին։ Տեսնելով, որ հնարավոր է դեռ էլի սպասի, շրջվեց և ասաց.
-Կարծես ոչ մեկին հետաքրքիր չեմ, այդ դեպքում եկեք Ձեր հարցերին պատասխանեմ։
-Պարոն նախարար, հիմա էլ Դուք ինձ հետաքրքիր չեք։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ